Գանձապահ
PRIME MEAT
Նկարագրություն
Պրայմ միթ պրեմիում դասի արագ սննդի կետի նոր մասնաճյուղում հրավիրում ենք աշխատանքի գանձապահի iiko ծրագրի իմացությամբ։
Հասցե՝ ՎԵՐԻՆ ՊՏՂՆԻ 1/1 Գայի պոստի հարևանությամբ
Պարտականություններ
- Կանխիկ և անկանխիկ վճարումների ընդունում
- Հաճախորդների ճիշտ և գրագետ սպասարկում
- Պատվերների գրանցում
- Դրամարկղի գումարի վերահսկում
Պահանջներ
- Առնազն 1 տարվա աշխատանքային փորձ սննդի ոլորտում
- Պատասխանատվություն
- Արագ և ճիշտ աշխատելու կարողություն
- Ճկունություն վաճառքի բարձր հմտությորններ
- Լեզուների իմացությունը ցանկալի է
Մենք առաջարկում ենք
- Երեկոյան ժամերին տուն ճանապարհում
- Ընդմիջումը կազմակերպության հաշվին
- Աշխատանք Բարձրակարգ հաստատությունում
- Աշխատավարձի պարբերաբար վերանայում
- Կորպորոատիվ ուսուցում
Հրավիրում ենք միանալու մեր կայուն և զարգացող թիմին, սիրով կսպասենք։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքը հերթափոխային է
- 11:00-18:00 և 18:00-00:00
Մեր հասցեներն են՝
- Չարենց 76/4
- Մամիկոնյանց 40
- Վերին Պտղնի1/1
Խնդրում ենք աշխատանքի համար զանգահարել նշված հեռ.՝ 043 95-95-55
«Պրայմ Միթ» պրեմիում դասի արագ սննդի կետը հիմնադրվել է 2024 թվականին՝ նպատակ ունենալով փոխել արագ սննդի մասին ընկալումը և սահմանել նոր որակի ստանդարտներ շուկայում։ Մեր տեսլականը պարզ է՝ ստեղծել բրենդ, որը կդառնա վստահության, համի և կայուն որակի խորհրդանիշ։
Մենք աշխատում ենք բացառապես բարձրորակ, թարմ ընտրված հումքով և կիրառում ենք մանրակրկիտ մշակված տեխնոլոգիաներ՝ յուրաքանչյուր ուտեստի մեջ ապահովելով համի, հյութեղության և որակի կատարյալ համադրություն։
Մեր առաջին նախագիծը՝ «Պրոդուկտ 1»-ը, շաուրմայի ուղղվածությամբ , արդեն ձևավորել է իր առանձնահատուկ ոճն ու դիրքը շուկայում։
Մեր երկրորդ նախագիծը՝ «Պրոդուկտ 2»-ը, ներկայացնում է հավի գրիլի և թևիկների պատրաստման ու մատուցման նոր մակարդակ՝ շարունակելով մեր որակի և համի սկզբունքները։
Մեր երրորդ նախագիծը՝ «Պրոդուկտ 3»-ը, ստեղծվել է ներկայացնելու քյաբաբը նորովի յուրահատուկ և տարբերվող ։ Այստեղ քյաբաբը պարզապես ուտեստ չէ․ մենք այն ներկայացնում ենք նոր տեսանկյունից՝ համադրելով ավանդական համը ժամանակակից մոտեցումների հետ և ստեղծելով յուրահատուկ փորձ մեր հաճախորդների համար:
Նոր նախագծերով մենք շարունակում ենք մեր զարգացման ճանապարհը՝ պահպանելով այն արժեքները, որոնք արդեն ձևավորել է մեր բրենդը, և միաժամանակ ստեղծելով նոր ձևաչափ, որը հնարավորություն կտա ներկայացնել ավանդական և արագ սնունդը ավելի ժամանակակից, հետաքրքիր և ճանաչելի կերպով։