Գանձապահ
Diana'z Artisan Patisserie
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր գանձապահի՝ մեր թիմին միանալու համար։ Փնտրում ենք բարեհամբույր աշխատակցի, ով կկարողանա ապահովել արագ և ճշգրիտ սպասարկում, աշխատել հաճախորդների հետ և պահպանել բարձր սպասարկման չափանիշները։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և պատվերների ընդունում
- Վճարումների ընդունում՝ կանխիկ և անկանխիկ եղանակով
- ՀԴՄ համակարգով աշխատել և ապահովել գործարքների ճշգրտությունը
- Հաշիվների տրամադրում և օրվա վաճառքների վերահսկում
- Հաճախորդների հարցերին պատասխանել և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել
- Աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանում
- Թիմի հետ արդյունավետ համագործակցություն՝ հյուրերի լավագույն սպասարկումն ապահովելու համար
Պահանջներ
Կրթություն
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Աշխատանքային փորձ
- Գանձապահի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Փորձ չունեցող, բայց սովորելու ցանկություն ունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Պարտադիր հմտություններ
- Հաճախորդների հետ շփվելու լավ կարողություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Թվերի հետ աշխատելու ճշգրտություն
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
- Կոկիկություն և կարգապահություն
- Թիմում աշխատելու ունակություն
Ցանկալի հմտություններ
- ՀԴՄ ծրագրերի կամ վաճառքի համակարգերի հետ աշխատելու փորձ
- Սրճարանի, ռեստորանի կամ մանրածախ ոլորտում աշխատանքային փորձ
- Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք հաճելի աշխատանքային միջավայր, կայուն թիմ և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
- Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային։
- Աշխատանքային օրերը և ժամերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։