Գանձապահ
Diana'z Artisan Patisserie
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և ուշադիր գանձապահի՝ մեր թիմին միանալու համար։ Փնտրում ենք բարեհամբույր աշխատակցի, ով կկարողանա ապահովել արագ և ճշգրիտ սպասարկում, աշխատել հաճախորդների հետ և պահպանել բարձր սպասարկման չափանիշները։
Պարտականություններ
• Հաճախորդների սպասարկում և պատվերների ընդունում
• Վճարումների ընդունում՝ կանխիկ և անկանխիկ եղանակով
• ՀԴՄ համակարգով աշխատել և ապահովել գործարքների ճշգրտությունը
• Հաշիվների տրամադրում և օրվա վաճառքների վերահսկում
• Հաճախորդների հարցերին պատասխանել և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել
• Աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանում
• Թիմի հետ արդյունավետ համագործակցություն՝ հյուրերի լավագույն սպասարկումն ապահովելու համար
Պահանջներ
Կրթություն
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Աշխատանքային փորձ
Գանձապահի կամ սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։ Փորձ չունեցող, բայց սովորելու ցանկություն ունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Պարտադիր հմտություններ
• Հաճախորդների հետ շփվելու լավ կարողություն
• Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Թվերի հետ աշխատելու ճշգրտություն
• Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն
• Կոկիկություն և կարգապահություն
• Թիմում աշխատելու ունակություն
Ցանկալի հմտություններ
• ՀԴՄ ծրագրերի կամ վաճառքի համակարգերի հետ աշխատելու փորձ
• Սրճարանի, ռեստորանի կամ մանրածախ ոլորտում աշխատանքային փորձ
• Անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացություն
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք հաճելի աշխատանքային միջավայր, կայուն թիմ և մասնագիտական զարգացման հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային։
Աշխատանքային օրերը և ժամերը կքննարկվեն հարցազրույցի ընթացքում։