Գանձապահ
Dragon Garden
Նկարագրություն
Գանձապահը պատասխանատու է դրամական միջոցների ընդունման, հաշվառման և հանձման, ինչպես նաև iiko համակարգում գործարքների ճշգրիտ և ժամանակին ձևակերպման համար։
Պարտականություններ
- Իրականացնել կանխիկ և անկանխիկ վճարումների հաշվառում
- Վերահսկել դրամարկղային գործառնությունների ճշտությունը
- Կատարել դրամարկղի ամենօրյա հաշվառում և հանձնում
- Պատրաստել և ներկայացնել սահմանված հաշվետվությունները
- Պահպանել ընկերության ներքին կանոնակարգերը և ֆինանսական ընթացակարգերը
Պահանջներ
- Դրամարկղային գործառնությունների իմացություն
- MS Office-ի հիմնական իմացություն
- iiko ծրագրով աշխատելու փորձը ցանկալի է
- Ռեստորանային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: