
Գանձապահ
Gurmenia Gastromarket
Նկարագրություն
Գուրմենիայի նորաբաց մասնաճյուղում պահանջվում են փորձառու գանձապահներ լավագույն թիմում լավագույն պայմաններով աշխատելու համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին,
- Ընդունել վճարումները,
- Տրամադրել բոնուս քարտեր,
- Հետևել դրամարկղի կից բաժնի ապրանքներին։
Պահանջներ
- Գումարի հետ աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Սպասարկման և հաղորդակցման հմտություններ,
- Ուշադրություն և պատասխանատվություն։
Մեզ մոտ աշխատելու առավելությունները
- Ուշ ժամի աշխատակիցների տուն ճանապարհում,
- Ըստ աշխատանքային ստաժի աշխատավարձի բարձրացում,
- Առաջխաղացման հնարավորություններ,
- Լավագույն և մոտիվացված թիմ,
- Վճարովի հանգստյան օր,
- Զեղչեր խանութի կողմից,
- Թրեյնինգների և վերապատրաստումներ հնարավորություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային է՝ 08։00-16։00 և 16։00-00։00 ժամերով։
Մասնաճյուղը գտնվում է Վերին Պտղնի 1/1 հասցեում Գայի Պոստի հարևանությամբ:
Աշխատավարձը սկսած՝ 180,000 դրամից։
Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն կամ զանգահարեք նշված հեռախոսահամարներով՝
093-82-22-22 կամ 041-36-22-22։
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։