
Գանձապահ
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում աշխատանքի են հրավիրվում ընդունարանի գանձապահներ:
Պարտականություններ
- Կանխիկ դրամով աշխատանքի իրականացում,
- Դրամարկղի նկատմամբ հսկողություն,
- Կանխիկ և անկանխիկ դրամի մուտքագրում և ելքագրում,
- Հաճախորդներին բարեհամբյուր սպասարկում,
- Ծառայությունների ներկայացում և վաճառքի իրականացում,
- Օրվա հաշվետվությունների հանձնում:
Պահանջներ
- Սեռը՝ իգական,
- Տարիքը՝ 20-35,
- Բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Կանխիկ դրամով աշխատելու փորձ,
- Microsoft Office-ի լավ իմացություն, հաշվապահական ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Թիմային աշխատանքի ունակություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ութժամյա՝ 2 օր աշխատանքի, 1 օր ազատ, ժամերը՝ 07:00-15:00, 15:00-23:00:
Առավոտյան և երեկոյան ժամերին տրամադրվում է ավտոմեքենա։
Աշխատավարձ՝ ամսական 150000 ՀՀ դրամ + համալիրի ծառայություններից օգտվելու անվճար հնարավորություն։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: