
Հաշվետար - Գանձապահ
MEPAY
Նկարագրություն
ՄԻՓԵՅ վճարահաշվարկային կազմակերպությունը փնտրում է փորձառու, բանիմաց և պատասխանատվության բարձր զգացում ունեցող հաշվետար - գանձապահի, ով ունի ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքի փորձ
Պարտականություններ
- Համաձայն ընկերության ընթացակարգերի իրականացնել կանխիկ և անկանխիկ գործառնություններ ` ապահովելով փաստաթղթերի և ստորագրությունների առկայությունն ու ճշտությունը
- Կազմել և վերահսկել հաշվետվություններն օրվա վերջի դրությամբ ` համաձայն վերահսկման ընթացակարգերի
- Ապահովել ամենօրյա գործարքների քաղվածքների պահպանումը
- Կարգավորել հաճախորդների հաշիվներին առնչվող հարցումները
- Իրականացնել դրամարկղային գործառույթներ և դրանց փաստաթղթավորումը
- Ստուգել առհաշիվ տրված գումարները
- Յուրաքանչյուր օրվա ավարտին կազմել կանխիկ դրամական մուտքերի վերաբերյալ հաշվետվություններ
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
- ՀԾ ծրագրի իմացություն
- Համակարգչային գիտելիքներ` MS Office-ի լավ իմացություն
- 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզունների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Կանխիկ գումարի հետ աշխատելու հմտություն
- Պատասխանատվության բարձր զգացողություն
- Ծանրաբեռնված պայմաններում և սուղ ժամանակացույցում աշխատելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` Երկուշաբթիից - Ուրբաթ
Աշխատանքային ժամ ` 10:00 -18:00
Դիտարկվում է նաև կես դրույքաչափով աշխատելու տարբերակը
Ընկերությունը հանդիսանում է վճարահաշվարկային կազմակերպություն։ Մենք մատուցում ենք օնլայն վճարային ծառայություններ՝ դարձնելով վճարումները հեշտ և արագ։