
Գանձապահ
Dargett Brewpub
Նկարագրություն
Դառգետ ռեստորանին անհրաժեշտ են գանձապահներ։
Պարտականություններ
- Մուտքագրել կանխիկ վճարումները
- Կատարել վաճառքի ձևակերպում՝ ՀԴՄ և Pos տերմինալների
- Իրականացնել քարտային վճարումների ձևակերպում
- Ստուգել դրամարկղի մնացորդը
- Ընդունել առաքումների պատվերները
Պահանջներ
- Համակարգչային գիտելիքներ
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Գրագետ հաղորդակցվելու հմտություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվության զգացում
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
2016 թվականի գարնանը Դառգետն իր դռները բացեց հասարակության առջև որպես առաջին քրաֆթ գարեջրատունը Հայաստանում: Մեր առաքելությունը կարելի է ամփոփել մի քանի բառով. հասցնել քրաֆթ գարեջրի մշակույթը հայ սպառողին՝ առաջարկելով հնարավորինս բարձր որակի գարեջրի մեծ տեսականի:
Մեր գարեջրի պահանջարկից ելնելով՝ առաջացավ ընդլայնման անհրաժեշտություն: 2017 թվականին մեկնարկեց Դառգետ գարեջրի գործարանի շինարարությունը, որը ավարտվեց 2018 թ.-ի սեպտեմբերին: Այդ պահից սկսած Դառգետ գարեջրի տեսակները հասանելի դարձան մանրածախ վաճառքի և ավելի քան 350 HoReCa սեգմենտի կետերում:
Դառգետը շարունակում է լինել փոքր գարեջրատուն, որը հավատարիմ է մնում քրաֆթի գաղափարախոսությանը: Գարեջուրը պատրաստվում է գարեջրագործության մեջ կիրառվող արտադրական վերջին տեխնոլոգիաներին համապատասխան՝ օգտագործելով միայն բարձր որակ ունեցող բաղադրիչներ, որոնք մեզ են հասնում ամբողջ աշխարհից։ Մեր գարեջրի որևէ տեսակ պաստերիզացված և ֆիլտրված չէ, այն պատրաստվում է ավանդական մեթոդով՝ հասնելով կատարելության։
Մենք կերտել ենք մեր գարեջուրը՝ կիրառելով գարեջրագործության միջազգային ստանդարտներ, օգտագործելով բարձրորակ բաղադրիչներ և առաջադեմ սարքավորումներ: Գարեջրի յուրաքանչյուր խմբաքանակ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր տեսակ իր հաջողության սեփական բանաձևը, որպեսզի կարողանանք մատուցել գարեջուր վայելելու հաճույքը մեր Դառգետասերներին (մարդիկ, ովքեր սիրում են Dargett գարեջուր):