
Գանձապահ
MODUS GRANUM
Նկարագրություն
Modus Granum LLC-ի Manana Stone քարերի վերամշակման գործարանին անհրաժեշտ է փորձառու գանձապահ, ով կիրականացնի հաճախորդների բարեհամբույր և որակյալ սպասարկումը։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում և վաճառքի իրականացում
- Վաճառքի գրանցում
- Դրամարկղային գործառույթների կատարում
- Բարեհամբույր սպասարկում
Պահանջներ
- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- ՀԾ ծրագրի իմացություն
- Բազային համակարգչային գիտելիքներ
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի, որպես առավելություն
- Հաճախորդների սպասարկման հմտություններ
- Ուշադրություն և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը ՝ 6 օրյա
Աշխատանքային ժամերը՝ 09։00-17։00, շաբաթ օրը՝ 09։00-13։00։
Ցանկության դեպքում դիմեք՝ ուղարկելով ռեզյումե ստորև նշված էլ․ հասցեին։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;