Get our free app. It won't take up space on your device

Գանձապահ

Tesla Energy

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
5/23/2022
Job posting has expired

Նկարագրություն

Tesla Energy ընկերությունը փնտրում է գանձապահի Tesla ավտոմեքենաների սպասարկման կենտրոնի սննդի կետում աշխատելու համար:

Աշխատանքը գտնվում է Պռոշյան գյուղում:

Տեղափոխումը իրականացվում է ընկերության կողմից:

Պարտականություններ

  • Իրականացնել դրամարկղային գործառնությունների և դրամարկղի գրքի վարում,
  • Իրականացնել կանխիկ դրամի և համարժեք կտրոնների ընդունումը կազմակերպության դրամարկղ և ելքագրումը կազմակերպության դրամարկղից,
  • Վերահսկել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը,
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում,
  • Ներքին հաշվետվությունների պատրաստում,
  • Ընթացիկ ծախսերի ելքագրում,
  • Գլխավոր հաշվապահի կողմից այլ աշխատանքների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ այլ հարակից ոլորտում,
  • Աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում նվազագույնը 1 տարի,
  • ՀԾ ծրագրի իմացություն,
  • MS Office փաթեթի գերազանց իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել նշված էլ. հասցեին:

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող նորաբաց Tesla Energy կենտրոնը իդեալական վայր է էլեկտրոմոբիլների սիրահարների համար։ Կենտրոնն այն եզակի վայրերից է, որտեղ ներկայացված է մասնագիտացված ծառայությունների ամբողջական փաթեթ։ Այստեղ Դուք կգտնեք Հայաստան ներկրված Tesla էլեկտրոմոբիլներ, ինչպես նաև էլեկտրոմոբիլների համար նախատեսված պահեստամասերի աքսեսուարների լայն տեսականի` ներկրված անմիջապես պաշտոնական արտադրողից։ Նորաբաց մասնագիտացված Tesla Energy կենտրոնում վաճառքից բացի իրականացվում է նաև էլեկտրոմոբիլների սպասարկում։ Մեր պրոֆեսիոնալ մասնագետները տեղում իրականացնում են՝ համակարգչային ախտորոշում, մարտկոցի թեստավորում և փոխարինում, օրիգինալ պահեստամասերի տեղադրում: Tesla Energy-ի գերնպատակներից է նպաստել շրջակա միջավայրի համար վնասակար CO2 արտանետումների նվազմանը և օգնել մարդկանց անցում կատարել անվտանգ մաքուր էլեկտրական փոխադրամիջոցների։ Արժևորելով առողջ ապրելակերպը՝ կենտրոնում գործում է նաև էկո սրճարան, որտեղ մատուցվում են բացառապես էկո ուտեստներ։
See more

Spread the word! Share this job on social media