Front-end ծրագրավորող
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը փնտրում է Front-End ծրագրավորողի, ով կաշխատի մարքեթինգի և ծրագրավորման թիմերի հետ և կմշակի ընկերության տարբեր թվային պրոդուկտներ, որոնք օգտագործվում են բազմազան օգտատերերի կողմից: Մեր արտադրանքներն են B2B և B2C վաճառքի կայքերը, ինչպես նաև օնլայն երաշխիքի կտրոնների հավելվածը: Մենք ներկայացնում ենք TOTAL, APECS, MOTTURA, CODE DECO համաշխարհային ապրանքանիշերը Հայաստանում: Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է նաև արտերկրի տարբեր կազմակերպությունների հետ:
Պարտականություններ
-
ընկերության առկա ապրանքների Frontend-ը բարելավում
-
բջջային և վեբ հավելվածների UI-ի նախագծում, մշակում և փորձարկում
-
մաքուր, մեծացող, և փորձարկվող կոդ գրելու կարողություն
-
օգտատերի և բիզնեսի կարիքների ֆունկցիոնալի Frontend կոդի ճշտգրիտ թարգմանություն
-
համագործակցություն՝ Backend ծրագրավորողների, QA-ինժեներների, պրոդուկտ մենեջերների, և ղեկավար թիմի հետ արդյունավետ լուծումներ տրամադրելու համար՝
Պահանջներ
-
1+ տարվա փորձ
-
HTML, CSS, JavaScript, և jQuery լեզուների իմացություն
-
SASS / LESS,Bootstrap 4/5, Flex- ի իմացություն
-
բրաուզերի անսարքությունների վերացման և կանխարգելման հմտությունների իմացություն և փորձ
-
GIT իմացություն
-
SEO սկզբունքների իմացություն
-
Responsive և Adaptive դիզայնի փորձ
-
խնդիրներ լուծելու հմտություններ
-
բանավոր և գրավոր հաղորդակցման միջինից բարձր հմտություններ
-
համակարգչային կամ հարակից բնագավառի կրթությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
- Երկուշաբթիից շաբաթ - 09:00-18:00
Առավելություններ
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: