Ֆլեքսո տպագրիչի օգնական-սլոտերչիկի օգնական
Carton Printing LLC
Նկարագրություն
Մեր կազմակերպությունը փնտրում է ֆլեքսոգրաֆիկ տպագրության մասնագետ կամ օգնական,ով կիրականացնի տպագրական ողջ արտադրական գործընթացը։
Խնդրում եմ դիմեն միայն նեղ մասնագիտությանը տիրապետող, փորձառու անձինք։
Պարտականություններ
Նա պատասխանատու կլինի՝
- ֆլեքսոգրաֆիկ տպագրական մեքենաների շահագործման և արտադրության համար,
- Տպագրական մեքենայի պարամետրերի կարգավորման , ներառյալ տպագրական թիթեղների (կլիշեների) և անիլոքս գլանների տեղադրմանը։
- Պետք է վերահսկել նաև տպագրական գործընթացին և կառավարմանը, տպագիր պատկերի որակի անընդհատ վերահսկողությանը, գունային ճշգրիտ վերարտադրությանը։
- Օգտագործել գործիքներ չորացման և օժանդակ սարքավորումների աշխատանքը վերահսկելու համար, ապահովելով, որ պատրաստի արտադրանքը համապատասխանի պատվերի պահանջներին։
Պահանջներ
- կրթություն
- աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Աշխատանքը 6օրյա է, ժամը 09։00-18։00
Մեր ընկերությունը զբաղվում է ստվարաթղթե արկղերի արտադրությամբ։ Մեզանից յուրաքանչյուրը իր կյանքի ընթացքում բազմիցս դիմել է ստվարաթղթե փաթեթավորման օգտագործմանը: Ստվարաթղթե արկղերր տարաբնույթ և բազմակողմանի կիրառելիություն ունեն: Այսօր այդ արկղերը օգտագործվում են որպես տարա գրեթե ցանկացած ապրանքատեսականու համար՝ սկսած արդյունաբերական, պարենային ապրանքներից մինչև կենցաղային տեխնիկայից, ծանր սարքավորումներից, կիրառվում են ինչպես փոքր, այնպես էլ մեծ չափերի ապրանքների տեղափոխման համար:
Լայնամասշտաբ կիրառելիություն ունեն նաև դեղագործության ոլորտում, քանի որ բացի ամրությունից և որակից, նաև պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութից, ինչը շատ կարևոր է դեղամիջոցների պահպանման և տեղափոխման համար:
Կազմակերպությունն արտադրում է որակյալ և մատչելի արկղեր բազմաբնույթ ապրանքների պահպանման և տեղափոխման համար. արդյունաբերական արտադրանք, պարենային ապրանքներ, գրենական պիտույքներ, կահույք, ապակեղեն, դեղամիջոցներ և այլն:
Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորոււմներ, որոնք ապահովում են ստվարաթղթե արկղերի արտադրության ողջ ցիկլը:
«Carton Printing» ընկերությունն առաջարկում է ամուր և թեթև արկղերի պատրաստման ծառայություններ, որոնք ունեն ուժեղ դիմադրողականություն արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեն փոխում երկրաչափական ձևը և ունեն բարձրաստիճան ջրակայուն հատկանիշներ: Մենք արտադրում ենք արկղեր՝ պատրաստված միաշերտ, երկշերտ, եռաշերտ և փայլուն ստվարաթղթից:
Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ: