Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ-հաշվետար

«Յունիքիմ» ՍՊԸ

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
9/12/2026

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու ֆինանսիստ-հաշվետարի, ով կզբաղվի ֆինանսական տվյալների մշակումով, հաշվետվությունների կազմմամբ և ֆինանսական հոսքերի վերահսկմամբ ։

Պարտականություններ

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում (շահույթ/վնաս, դրամական հոսքեր)
  • Դրամական հոսքերի մուտքերի և ելքերի ամենօրյա վերահսկում
  • Մնացորդների (ապրանք, հումք, նյութեր, դրամական միջոցներ) մշտական ստուգում և վերահսկում
  • Գնագոյացման հաշվարկների իրականացում (ինքնարժեք, մարժա)
  • Բյուջեի կատարողականի հետևում և շեղումների վերլուծություն
  • Տվյալների հավաքագրում, մշակում և ներկայացում ղեկավարությանը
  • Ֆինանսական փաստաթղթերի և տվյալների ճշգրտության ապահովում
  • Համագործակցություն արտադրության և վաճառքի բաժինների հետ
  • Ապահովել հիմնական միջոցների հաշվառումը
  • Համեմատել հարկային ծառայության համակարգում գրանցված և ստացված հաշվապահական փաստաթղթերի տվյալները հաշվապահական ծրագրում մուտքագրված տվյալների հետ,
  • Մասնակցել գույքագրմանը, հանձնաժողովների ամփոփված արդյունքների մշակմանը և տվյալների մուտքագրմանը հաշվապահական ծրագրում,
  • Ամսական հիմունքներով ղեկավարությանը տրամադրել նախորդ ամսվա եկամուտների մասին տեղեկատվություն,
  • Պատրաստել լրացուցիչ վաճառքների և գնումների հաշվետվություններ՝ ըստ ղեկավարության պահանջի

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տնտեսագիտական կամ ֆինանսական հաշվառման ոլորտում,
  • ՀՀ Հարկային օրենսգրքի իմացություն,
  • Հաշվապահական ստանդարտների իմացություն,
  • ՀԾ ծրագրերի տիրապետում,
  • Համակարգչային գիտելիքներ (Word, Excel՝ (հաշվարկներ, բանաձևեր, Pivot Table-ներ) ),
  • Հաշվետվությունների կազմման փորձ և հմտություն
  • Գնագոյացման և ինքնարժեքի հաշվարկների իմացություն
  • Մնացորդների ճիշտ հաշվառման և վերահսկման կարողություն
  • Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվություն
  • Գերազանց հայերենի, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն։

Company օverview
address
Address
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Number of employees
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media