Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ-հաշվապահ

Job.am Գործընկեր

Location: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
12/13/2025

Նկարագրություն

Job.am-ի գործընկեր կազմակերպությունը, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, փնտրում է ֆինանսիստ-հաշվապահի, ով կիրականացի ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Պարտականություններ

  • Իրականացնել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում, դրանց ամբողջականության և ճշգրտության ստուգում,
  • Ապահովել ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը,
  • Իրականացնել ֆինանասական հոսքերի ծրագրային հաշվառումը,
  • Սեգմենտավորել եկամտային և ծախսային կենտրոնների եկամուտները և իրականացնել ծախսային դասակարգումը,
  • Հավաքագրել անհրաժեշտ տեղեկատվություն, բյուջեի կատարման վերաբերյալ պատրաստել հաշվետվություններ և համեմատական վերլուծություններ,
  • Իրականացնել ֆինանսական արդյունքների ամփոփում,
  • Կազմակերպել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները,
  • Իրականացնել Ընկերության դրամական հոսքերը, վճարումները, դեբիտորական պարտքերը,
  • Վերահսկել ընթացիկ հաշվապահությունը, ներդնել և վերահսկել գույքի շարժի և պահպանման համակարգերը,
  • Ապահովել փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և ճշտությունը, արտադրանքի ինքնարժեքի, կատարվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) տնտեսապես հիմնավորված հաշվարկների կազմումը,
  • Պահպանել հաշվապահական փաստաթղթերի, հաշվարկների և վճարային պարտավորությունների ձևակերպման կարգը,
  • Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման, այլ հաշվապահական, վիճագրական հաշվետվությունների վերաբերյալ հավաքական հաշվետվության,
  • Վերահսկել կազմակերպության գույքի, հիմնական միջոցների, պարտավորությունների հաշվառում,
  • Կատարել Ընկերության նյութական արժեքների գույքագրում, ինչպես նաև կազմել համապատասխան ակտեր,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ
  • Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
  • ՀԾ-հաշվապահ ծրագրով աշխատելու փորձ,
  • Թիմային աշխատանք կատարելու ցանկություն և պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media