Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսիստ

Էկոֆորմ ՍՊԸ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit
Deadline:
10/18/2026

Նկարագրություն

<< Էկոֆորմ>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում` ֆինանսիստի:

Պարտականություններ

  • Կազմակերպել ընկերության տարեկան և ընթացիկ ֆինանսական պլանավորման աշխատանքները,
  • Ներքին և արտաքին ֆինանսական գործարքների համակարգում,
  • Ֆինանսական և բիզնես վերլուծություններ,
  • Բիզնես գործընթացների արդյունավետ կազմակերպում և վերահսկում,
  • Կրեդիտների վերահսկում,
  • Վերլուծել առանձին ստորաբաժանումների շահութաբերություն,
  • Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում,
  • Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում,
  • Աշխատանք բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ,
  • Վերահսկել պլանային և փաստացի ցուցանիշների համապատասխանությունը և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը,
  • ֆինանսական հոսքերի և գործառնությունների վերահսկում,
  • Կազմակերպել ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ վճարահաշվարկային գործառնությունների կառավարում,
  • Կազմակերպել ընկերության համար անհրաժեշտ ֆինանսական վերլուծությունը, որոնց հիման վրա իրականացնել առաջարկներ,
  • Ապահովել ընկերության գործունեության ֆինանսական հաշվառումը, կազմել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,

  • Նվազագույնը 6 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (ցանկալի է արտադրության ոլորոտւմ),

  • Հաշվապահական գործող ծրագրերի իմացություն,
  • Ֆինանսական հաշվառման գործող ստանդարտների և ոլորտը կարգավորող գործող օրենսդրության լիարժեք իմացություն,
  • ՀԾ իմացություն,
  • Կազմակերչական հմտություններ,

  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft office, Word, Excell).

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր, երկուշաբթիից-ուրբաթ 09:00-18:00․

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

 

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media