Ֆինանսիստ
ARSSUS GROUP LLC
Նկարագրություն
Շինարարական ապրանքների ներմուծմամբ զբաղվող ընկերությունը փնտրում է ֆինանսիստ։
Պարտականություններ
- Կազմակերպության հաշվապահության վարում և վերահսկում 1 C UT ծրագրով,
- Վերահսկել ապրանքների գնումները, ինքնարժեքի հաշվառումը և վերլուծությունը,
- Վերլուծել առևտրային գործունեության արդյունավետությունը,
- Կազմակերպել այլ ստորաբաժանումների կողմից հաշվահական հաշվառման գործընթացին առնչվող փաստաթղթավորման ապահովում, դրանց իրականցման նկատմամբ վերահսկողություն,
- Դեբիտորական պարտքերի վերահսկում,
- Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
- Ամսական և միջանկյալ ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Taxservice համակարգերի իմացություն,
- Իր ենթակայության տակ աշխատակիցների գործառույթների բաշխում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական և հաշվապահական ոլորտներում,
- Աշխատանքային փորձ առնվազն 4 տարի,
- Համակարգչի իմացություն (MS Օffice),
- Հաշվապահական ծրագրերի իմացություն՝ 1C UT, 1C 8.3,Taxservice.am։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի - ուրբաթ՝ 9:00-18:00, շաբաթ՝ 9:00-13:00:
«ԱՐՍՍՈՒՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. և իրականացնում է շինարարական ապրանքների և նյութերի ներմուծում, մեծածախ և մանրածախ վաճառք, բավարարելով հաճախորդների բազմատեսակ պահանջները:
Ապրանքների տեսականին անընդհատ համալրվում կամ փոխարինվում է նոր և արդյունավետ տարբերակներով: Ունենք վաճառքի սեփական կետեր, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ: