
Ֆինանսիստ
Arpi Solar LLC
Նկարագրություն
Արփիսոլարն իր թիմ է հրավիրում է Ֆինանսիստ` Ընկերության պահեստի շարժը կառավարելու նպատակով.
Պարտականություններ
- Պահեստում ապրանքային մուտքերի և ելքերի ձևակերպում
- Ապրանքների շարժի վերահսկողություն
- Ապրանքների ինքնարժեքների հաշվարկ
- Ներմուծումների ձևակերպում
- Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և պարբերաբար հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ
- Հաշվապահական հաշվառման իմացություն
- ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն
- Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն
- Գրավոր և բանավոր գրագետ հաղորդակցման, թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատաքային գրաֆիկը - երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00
Գրասենյակը - Դավթաշեն 3-րդ թաղ.
Հիմնադրվելով 2012թ. Արփի Սոլար ընկերությունը նպաստում է Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը, շարունակաբար գրանցելում է բարձր ցուցանիշներ արևային համակարգերի նախագծման և տեղադրման գործում՝ ապահովելով հասանելիություն Հայաստանի յուրաքանչյուր անկյունում բնակվող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Ընկերության գլխավոր սկզբունքը բարեխիղճ և բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցումն է: Ուստի մեր փորձառու մասնագետներն իրենց աշխատանքում հիմնվում են որակի միջազգային ստանդարտների և ոլորտի լավագույն փորձի վրա՝ յուրաքանչյուր արևային համակարգի տեղադրում հարմարեցնելով մեր հաճախորդների իրական պահանջներին: