
Ֆինանսիստ
Concern-Energomash CJSC
Նկարագրություն
Կոնցեռն-Էներգոմաշ ընկերությունը աշխատանքի է հրավիրում ֆինանսիստի։
Պարտականություններ
- Իրականացվող գործարքների ֆինանսատնտեսական վերլուծություն
- Եկամուտների և ծախսերի վերլուծում
- Պլանավորում, կանխատեսում
- Բյուջետավորում
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- ՀԾ, Excel ծրագրերի գերազանց իմացություն
- Հաշվապահական գիտելիքներ
- Հարկային օրենսգրքի իմացություն
- Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ լուծումներ գտնելու հմտություն
- Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ
- Անգլերեն և ռուսերեն լեզվուների լավ իմացություն
- Աշխատանքային փորձ, որպես ֆինանսիստ առնվազն 2 տարի
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ 09։00-18։00։
Ընկերությունն ապահովում է իր աշխատակիցներին առողջության ապահովագրմամբ և լանչով։
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: