Ֆինանսական վերլուծությունների բաժնի մասնագետ
ARGE BUSINESS LLC
Նկարագրություն
Միացե՛ք ARGE Business-ի թիմին որպես Ֆինանսական վերլուծությունների բաժնի մասնագետ։
Մենք փնտրում ենք նպատակասլաց, վերլուծական մտածողությամբ և պատասխանատու մասնագետի, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը ներդնել ընկերության ֆինանսական արդյունավետության բարձրացման և բիզնեսի զարգացման գործում։
Պարտականություններ
- Իրականացնել ծախսերի հաշվարկման, հաշվառման և ստուգման գործընթացներ,
- Իրականացնել աջակցություն ապրանքների և հաճախորդների շահութաբերության գնահատման հարցում,
- Իրականացնել ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթաց,
- Իրականացնել հանդիպումների կազմակերպման աշխատանքներ,
- Արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել և պահպանել
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ ` 1-2 տարվա՝ որպես ֆինասական վերլուծաբան կամ ֆինանսական մասնագետ
- ACCA որակավորման առկայությունը ցանկալի է,
- MS Office փաթեթի լավ իմացություն (մասնավորապես՝ Excel և PowerPoint)
- 1C 8․3 և ՀԾ ձեռնարկություն ծրագրերի իմացությունը ցանկալի է,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
- Վերլուծական ունակություն,
- Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն վերցնելու և համադրելու ունակություն,
- Ինքնուրույն աշխատելու կարողություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Լարված իրավիճակում և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
- Գաղտնիության պահպանման ընդգծված ունակություն։
Մեր մասին՝
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն 2006թ․-ից հանդիսանում է Procter & Gamble ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում՝ ներկայացնելով միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ապրանքանիշեր։
Մենք առաջարկում ենք
Արտոնությունների փաթեթ
- Բժշկական ապահովագրություն
- Կորպորատիվ միջոցառումներ և թիմային ակտիվություններ
- Նվերներ տոների և կարևոր առիթների կապակցությամբ
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություններ
- Կայուն և աջակցող աշխատանքային միջավայր
Աշխատանքային պայմաններ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ
Աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար բրենդների՝ այդ թվում Procter & Gamble, Duracell, Wella, Clipper, Kamill, Reggia, Lorado, Del Monte, Cargill և այլնի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում։
Հիմնադրված լինելով 2006 թվականին` մենք հետևողականորեն ապահովում ենք բարձրորակ ապրանքների ներմուծում և վաճառք՝ առաջարկելով հուսալի սպասարկում և ստեղծելով երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ։ Այսօր «ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ»-ը հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ զգալի ներդրում ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում։
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 50 բարձրակարգ և վստահելի բրենդ, որոնք ներկայացված են աշխարհի տարբեր անկյուններից։ Ընկերությունը կառուցել է իր բիզնեսը վստահելիության, գործընկերության և նորարարության վրա՝ ձեռք բերելով առաջատարի և պատասխանատու գործընկերոջ համբավ։
Մեր առաքելությունն է՝ ապահովել բարձրորակ ապրանքների մատչելիություն հայաստանյան շուկային՝ ձևավորելով երկարատև, փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների և հաճախորդների հետ։