Ֆինանսական վերլուծաբան
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն ընդլայնում է իր ֆինանսական թիմը և հրավիրում է աշխատանքի ֆինանսական վերլուծաբանի, ով պատրաստ է իր մասնագիտական գիտելիքը ներդնել կայուն և զարգացող կազմակերպությունում։
Պարտականություններ
-
Ֆինանսական տվյալների հավաքագրում, վերլուծություն և ամփոփում,
-
Բյուջեների կազմում և կատարողականի մշտադիտարկում,
-
Եկամուտների, ծախսերի և շահութաբերության վերլուծություն,
-
Ֆինանսական ռիսկերի գնահատում և առաջարկությունների ներկայացում:
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
-
Համապատասխան աշխատանքային փորձ,
-
Excel-ի և ֆինանսական հաշվարկների գերազանց իմացություն,
-
Վերլուծական մտածողություն, ճշգրտություն և պատասխանատվություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-17:30, շաբաթ՝ 10:00-15:00 (հերթափոխով):
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: