Ֆինանսական վերլուծաբան
Ceramica Group
Նկարագրություն
Արտադրության էֆֆեկտիվության և շահութաբերության բարձրացմանն ուղղված արտադրատնտեսական գործունեության պլանավորում և վերլուծության իրականացում։
Պարտականություններ
- Նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների ծախսի վերլուծություն, ռեսուրսների օգտագործման ընթացքի կանոնակարգում,
- Առաջացած կորուստների ձևավորման աղբյուրների բացահայտում և վերլուծություն,
- Շահութաբերության, արտադրանքի մրցունակության և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը ուղղված միջոցառումների մշակում,
- Մասնակցություն արտադրության հումք-նյութերի ձեռքբերման/մատակարարման պլանի կազմմանը, ընտրությանը, անհրաժեշտ պաշարի ձևավորմանը:
- Փաստացի/գնահատված ծախսերի վերաբերյալ պարբերական ուսումնասիրություն և զեկույցների պատրաստում,
- Ընկերության տնտեսական գործունեության պլանավորում և վերլուծություն։
Պահանջներ
- Ֆինանսական բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձ արտադրական ոլորտում,
- MS Office-ի գերազանց իմացություն:
Հավելյալ նշումներ
Հասցե` Երևան, Գրիբոյեդով 25/25
Աշխատանքային օրեր և ժամեր` 5-օրյա՝ 09:00-18:00։
Աշխատանքային ծարագիր` 1C։
Ceramica Group-ն ընկերությունների խումբ է, որի հովանու ներքո հանդես են գալիս շինանյութ, հարդարման պարագաներ և կահույք արտադրող, ներմուծող ու դիստրիբուցիայով զբաղվող 3 ընկերություն՝ Ceramica-ն(սկսած 1996թ), Arex Co-ն(սկսած 2006թ) և Vida by Ceramica-ն(սկսած 2023թ) ու 50+ տեղական ու միջազգային ապրանքանիշ, այդ թվում՝ Mercury, Bitherm, Baden Haus, Mirage, Oli բրենդները։
Arex Co.
Շինանյութ, հարդարման պարագաներ և կահույք ներմուծող խոշոր ընկերության արտադրական ուղղություն:
Arex-ը Armenian Export արտահայտության կրճատ տարբերակն է, որը նշանակում է հայկական արտահանում։
Vida by Ceramica.
Նպատակ ունի կոտրել վերանորոգման հետ կապված կարծրատիպերը՝ դարձնելով այն ավելի պարզ ու անհոգ։
Հանձն առնելով վերացնել վերանորոգման բարդությունները՝ Վիդա(իսպաներենից թարգմանաբար՝ կյանք) Կերամիկան իր հաճախորդներին հնարավորություն է տալիս կենտրոնանալ վերանորոգումից հետո սկսվող հարմարավետ կյանքի վրա:
Ceramica.
Հայ սպառողին առաջարկում է ներքին հարդարման բարձրակարգ, ինքնատիպ և յուրօրինակ պարագաներ:
Առաջարկում ենք եվրոպական արտադրության աշխարհահռչակ բրենդների նորագույն տեսականին։