Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական վերլուծաբան

Eldorado Armenia

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
10/18/2023
Job posting has expired

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում փորձառու Ֆինանսական վերլուծաբանի։

Պարտականություններ

  • Ներդրումների արդյունավետ կառավարման նպատակով ներդնել և վարել համապատասխան ֆինանսական տվյալների և հաշվետվությունների համակարգ, ներառյալ դրամական հոսքերի կանխատեսումներ, եկամուտների և այլ ֆինանսական ցուցանիշների հաշվետվություններ:
  • Ֆինանսական տվյալների վերլուծության հիման վրա տրամադրել ղեկավարությանը առաջարկություններ ֆինանսական ռազմավարության, ներդրումների և այլ ֆինանսական հարցերի վերաբերյալ։
  • Ներդնել գնագոյացման էֆեկտիվ համակարգ, իր լրացումներով և փոփոխություններով։
  • Վերլուծել և հասատել մարքեթինգի կողմից առաջարկվող ակցիաների կիրառումը:
  • Ապահովել Ընկերության տարեկան բյուջեի մշակումը և վերահսկումը։
  • Իրականացնել բյուջեի կատարողականի վերլուծում և բյուջեի եռամսյակային վերանայումներ։
  • Իրականացնել Ընկերության երկարաժամկետ ֆինանսական պլանավորում և վերլուծում՝ Հիմնադրի, Տնօրենի և համապատսախան ղեկավարների ներգրավմամբ մշակել Ընկերության բիզնես-պլանը։
  • Կառուցել արդյունավետ համագործակցություն պետական մարմինների, աուդիտորական ընկերությունների և ներքին գործընկերների հետ։

Պահանջներ

  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսների կառավարման ոլորտում:
  • Բարձրագույն ֆինանսական/տնտեսագիտական կրթություն։
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
  • Microsoft Office փաթեթի գերազանց իմացություն վելուծական գործիքների տիրապետում։
  • Վերլուծական մտածելակերպ, ուշադրություն, ճշտապահություն։
  • Թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Աշխատանքային գործունեության հասցե՝ Ավան, Աճարյան 33/4։

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա

Աշխատանքյին ժամերը՝ 10։00-19։00

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին:

Company օverview
address
Address
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Trainings
Trainings
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media