Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական վերահսկող

Pi Hospitality

Location: Avan, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Banking, Finance
Deadline:
9/26/2026

Նկարագրություն

Pi Hospitality ընկերությունների խումբը իր թիմին միանալու է հրավիում Ֆինանսական վերահսկողի։ Ֆինանսական վերահսկողը պատասխանատու է ընկերության և առանձին ռեստորանների ֆինանսական արդյունքների վերահսկման, վերլուծության և պլանավորման համար։ Նա ուսումնասիրում է եկամուտները, վաճառքը, ինքնարժեքը, ծախսերը և շահութաբերությունը, բացահայտում շեղումներն ու ֆինանսական ռիսկերը և ղեկավարությանը ներկայացնում կառավարչական հաշվետվություններ ու բարելավման առաջարկներ։

Ֆինանսական վերահսկողը համագործակցում է հաշվապահության, գնումների, պահեստի, գործառնական կառավարման և ռեստորանների ղեկավարների հետ՝ ապահովելով ֆինանսական տվյալների ճշգրտությունը, ծախսերի վերահսկողությունը և ֆինանսական որոշումների հիմնավորվածությունը։

Պարտականություններ

  • Վերլուծել ընկերության և յուրաքանչյուր ռեստորանի ֆինանսական արդյունքները։
  • Կազմել օրական, շաբաթական, ամսական և տարեկան կառավարչական հաշվետվություններ։
  • Պատրաստել եկամուտների, ծախսերի, շահույթի և վնասի վերաբերյալ հաշվետվություններ։
  • Համեմատել փաստացի արդյունքները հաստատված բյուջեի, պլանի և նախորդ ժամանակաշրջանների տվյալների հետ։
  • Բացահայտել ֆինանսական շեղումները, ուսումնասիրել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ։
  • Վերլուծել վաճառքը՝ ըստ ռեստորանի, ժամանակահատվածի, վաճառքի ալիքի, ապրանքախմբի և ճաշացանկի դիրքի։
  • Վերլուծել միջին հաշիվը, հյուրերի քանակը, վաճառքի կառուցվածքը և ռեստորանների եկամտաբերությունը։
  • Վերահսկել վաճառքի, դրամարկղային և հաշվապահական համակարգերի տվյալների համապատասխանությունը։
  • Վերլուծել զեղչերը, չեղարկումները, վերադարձները, հյուրասիրությունները և դրանց ազդեցությունը եկամուտների վրա։
  • Հաշվարկել և վերլուծել սննդի ու ըմպելիքների ինքնարժեքը։
  • Համեմատել տեսական և փաստացի ինքնարժեքը և բացահայտել շեղումների պատճառները։
  • Վերլուծել հումքի գների փոփոխության ազդեցությունը ճաշատեսակների և ըմպելիքների շահութաբերության վրա։
  • Վերահսկել թափոնները, փչացումները, դուրսգրումները, պակասորդները և այլ կորուստները։
  • Վերլուծել ճաշացանկի դիրքերի ինքնարժեքը, վաճառքը, համախառն շահույթը և շահութաբերությունը։
  • Մասնակցել գնագոյացման և ճաշացանկի վերանայման գործընթացներին։
  • Վերլուծել աշխատավարձային, կոմունալ, վարձակալության, մատակարարման, սպասարկման և այլ գործառնական ծախսերը։
  • Վերահսկել ծախսերի համապատասխանությունը հաստատված բյուջեին և սահմանաչափերին։
  • Բացահայտել ոչ արդյունավետ կամ չհիմնավորված ծախսերը և ներկայացնել օպտիմալացման առաջարկներ։
  • Մասնակցել տարեկան և ամսական բյուջեների կազմմանը։
  • Կազմել վաճառքի, եկամուտների, ինքնարժեքի, ծախսերի և դրամական հոսքերի կանխատեսումներ։
  • Պարբերաբար վերանայել ֆինանսական կանխատեսումները՝ փաստացի արդյունքների հիման վրա։
  • Գնահատել նոր նախագծերի, ռեստորանների, ներդրումների և հատուկ առաջարկների ֆինանսական արդյունավետությունը։
  • Մասնակցել ռեստորանների և պահեստների գույքագրմանը։
  • Վերլուծել փաստացի և ծրագրային մնացորդների տարբերությունները։
  • Վերահսկել ապրանքների մուտքերի, տեղափոխությունների, վերադարձների և դուրսգրումների ճշգրտությունը։
  • Պատրաստել ղեկավարության համար ֆինանսական ամփոփումներ՝ ընդգծելով հիմնական շեղումները, ռիսկերը և առաջարկվող գործողությունները։
  • Մշակել և կատարելագործել ֆինանսական վերահսկողության ընթացակարգերը։
  • Հետևել համաձայնեցված ֆինանսական և օպտիմալացման գործողությունների կատարմանը։
  • Ապահովել ֆինանսական տեղեկատվության գաղտնիությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական վերլուծության, ֆինանսական վերահսկողության կամ կառավարչական հաշվառման ոլորտում։
  • Ռեստորանային, հյուրանոցային, սննդի սպասարկման կամ մանրածախ առևտրի ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և կանխատեսման գործնական փորձ։
  • Եկամուտների, ծախսերի, ինքնարժեքի, շահութաբերության և դրամական հոսքերի վերլուծության իմացություն։
  • Շահույթի և վնասի հաշվետվությունների կազմման և վերլուծության կարողություն։
  • Սննդի ու ըմպելիքների ինքնարժեքի հաշվարկման սկզբունքների իմացություն։
  • Excel ծրագրի առաջադեմ իմացություն։
  • Հաշվապահական, վաճառքի և պահեստային ծրագրերով աշխատելու կարողություն։
  • Մեծածավալ տվյալներ մշակելու, վերլուծելու և հստակ եզրակացություններ ներկայացնելու կարողություն։
  • Բարձր ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշգրտություն և համակարգված աշխատելաոճ։
  • Վերլուծական և քննադատական մտածողություն։
  • Խնդիրներն ինքնուրույն բացահայտելու և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն։
  • Տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ արդյունավետ համագործակցելու և ֆինանսական արդյունքները հասկանալի ներկայացնելու կարողություն։
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու բարձր մշակույթ։

Հավելյալ նշումներ

Աշխատավայրը՝ Ավան։

Company օverview
address
Address
Պարույր Սևակ թաղ․, 4-րդ փ․, թիվ 2 առևտրի կենտրոն
address
Number of employees
501-1000
Phone
Phone
041610850

Հյուրընկալության ոլորտում տարիների փորձն ու կայուն արժեքները կարևորելով՝ Pi Hospitality-ի գաղափարախոսության հիմքում ընկած է մաթեմատիկական այն ճշմարտությունը, որ π (Pi)-ն կոնստանտ թիվ է շրջանագծի մակերես հաշվելու համար և ունի անփոփոխ թվային արժեք (3.14)։ Սա ուղիղ համեմատական է մեր ընկերության կայուն արժեքներին։

Շրջանագծի հետ ասոցացվելով՝ Pi-ն խորհրդանշում է մեր սերնդափոխության հաջորդական փուլերը, որ մի սերնդից մյուսին են փոխանցվում՝ ամեն անգամ պահպանելով ժամանակակից մոտեցումն ու անփոփոխ առաքելությունը՝ ունենալ երջանիկ աշխատակիցներ և երջանիկ հյուրեր։

With years of experience and steadfast values in the field of hospitality, Pi Hospitality's ideology is rooted in the mathematical truth that π (Pi) is a constant number used for calculating the surface of a circle, with an unchanging numerical value (3.14). This is directly proportional to our company's enduring values of integrity and commitment to continuous improvement.

Associated with the circle, Pi symbolizes the successive cycles of our generation, which are passed from one generation to the next, each time maintaining the modern and unchanging mission of ensuring the happiness of our employees and guests.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media