Ֆինանսական տնօրենի օգնական
Penotex LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Ֆինանսական տնօրենի օգնական, ով կաջակցի ընկերության ֆինանսական գործընթացների սահուն ընթացքին, փաստաթղթաշրջանառությանը և հաշվետվությունների պատրաստմանը:
Պարտականություններ
- Ֆինանսական գործընթացների փաստաթղթաշրջանառության վարում, ընթացիկ աշխատանքների համակարգում և օժանդակում,
- Ընկերության նյութական ակտիվների մուտքերի և ելքերի, ինչպես նաև ծախսերի ու եկամուտների հաշվառում և վերահսկում,
- Իրականացնել պատվերների մշակում,
- Մեծածախ և մանրածախ վաճառքների ձևակերպում,
- Հաշվարկների, տեղեկությունների և հաշվետվությունների կազմում ու ներկայացում ֆինանսական բաժնի ղեկավարին,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում),
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
- 1C (8.3) և MS Office (մասնավորապես Excel) ծրագրերի վարժ տիրապետում,
- Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն, ազնվություն և ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և աշխատելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա (շաբաթ օրերը՝ հերթափոխային սկզբունքով), 09։00-18։00
- Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Մենք տրամադրում ենք՝
- Համեղ և անվճար ընդմիջում
- Ծառայողական մեքենա
- Մասնագիտական աճի և կայուն աշխատանքային միջավայրի հնարավորություն
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։