
Ֆինանսական տնօրեն
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
«Շեն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն:
Աշխատանքի ենք հրավիրում փորձառու մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կստանձնի Ֆինանսական Տնօրենի կարևորագույն հաստիքը։
Պարտականություններ
- Կազմակերպում է ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարումը,
- Ղեկավարում և կորդինացնում է իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցների աշխատանքները,
- Վերահսկում է ճիշտ հաշվետվություններ կազմելու աշխատանքները,
- Կազմակերպում է ձեռնարկության ֆինանսատնտեսական վիճակի վերլուծության անցկացման աշխատանքները,
- Կազմում է ֆինանսական հոսքերի, վճարումների, տարեկան, եռամսյակային և այլ ֆինանսական հաշվետվությունները,
- Որոշում է ձեռնարկության արտադրատնտեսական ֆինանսավորման աղբյուրները
- Ապահովում է ֆինանսական միջոցների հոսքի հաշվառման վարում ֆինանսական հաշվառման և հաշվետվույունների ստանդարտներին համապատասխան,
- Կազմակերպում է ձեռնարկության բիզնես պլանի զարգացման աշխատանքները
- Ապահովում է հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնում է ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին և պատշաճ գույքագրման տեսակետից:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտում,
- Նվազագույնը 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության, ինչպես նաև հարակից օրենսդրական ակտերի գերազանց իմացություն,
- Ղեկավարման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից - ուրբաթ՝ 9:00 - 17:30, շաբաթ՝ 10:00- 15:00 /հերթապահություն/։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: