Ֆինանսական տնօրեն
Pano LLC
Նկարագրություն
«Պանո» ընկերությունը, որը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը, փնտրում է փորձառու և բանիմաց Ֆինանսական տնօրեն
Պարտականություններ
- Ընկերության ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Ընկերության ֆինանսական բլոկի ծրագրերի պլանավորում և մշակում
- Ֆինանսական վերլուծությունների կատարում
- Ընկերության դրամական հոսքերի կառավարում՝կանխատեսում և պլանավորում
- Արտադրական գործընթացների մշակում և օպտիմալ գործընթացների ներդրում
- Արտադրատեսակների ինքնարժեքի և վաճառքի գնի հաշվարկ
- Նոր նախագծերի մշակում, դրանց ֆինանսական արդյունավետության գնահատում
- Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ որպես Ֆինանսական տնօրեն
- Ֆինանսական վերլուծությունների կատարման հմտություն
- Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն
- Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հմտություն
- Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
- 1C, ՀԾ ծրագրերի և MS-office փաթեթի իմացություն
- Շփման, խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություներ
- Արագ կողմնորոշվելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա, 09:00-18:00
Հասցե՝ ք. Երևան, Այասի 114
«Պանո» ՍՊԸ-ն հանդիսանում է հացամթերք արտադրող ընկերություն, որը հիմնադրվել է 2013 թվականին: Ընկերությունն իր նախնական գործունեությունը սկսել է փոքր աշխատակազմով, որը տեսականու ավելացման և արտադրանքի սպառման մեծացմանը զուգընթաց տարեցտարի ավելացել է, և այժմ աշխատողների թիվը դարձել է գրեթե 200: Ներկայումս «Պանո» ընկերությունն արտադրում է հացի մինչև 200 տեսակ, որը սպառվում է Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատում, Ծաղկաձորում, Գյումրիում, Կապանում և այլուր: Մեր արտադրանքը մեծամասամբ իրացվել և իրացվում է Հայաստանի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում, արագ սննդի կետերում և խանութներում, իսկ 2020 թ. մարտից սկսած մեծ սպառում է գտել նաև «Երևան Սիթի», «Նոր Զովք» , «Էվրիկա» , «Ծիրան» և այլ սուպերմարկետների ցանցերում: