
Ֆինանսական տնօրեն
AREX Co
Նկարագրություն
AREX Co կազմակերպությունը փնտրում է փորձառու Ֆինանսական տնօրեն՝ կազմակերպության ֆինանսական ռազմավարությունը պլանավորելու և արդյունավետ ռիսկերի կառավարում իրականացնելու համար։
Ֆինանսական վերահսկողության և կայուն աճի հասնելու համար ֆինանսական տնօրենը պետք է լավ տիրապետի ֆինանսական կառավարման բոլոր ասպեկտներին՝ սկսած պարզ հաշվապահությունից մինչև լայն ներդրումային և բանկային գործառնությունները: Եվ, իհարկե, իդեալական թեկնածուն պետք է լինի գերազանց առաջնորդ:
Պարտականություններ
-
Կատարել ընկերության ֆինանսական պլանավորումը,
-
Իրականացնել ռիսկերի կառավարում` վերլուծելով կազմակերպության պարտավորություններն ու ներդրումները,
-
Համոզվել, որ դրամական միջոցների հոսքերը համապատասխանում են կազմակերպության գործունեությանը,
-
Ղեկավարել ֆինանսական թիմը,
-
Վերահսկել հարաբերությունները ընկերության գործընկերների հետ,
-
Պատրաստել ընթացիկ և կանխատեսման ստույգ հաշվետվություններ,
-
Արդյունավետ կազմակերպել և վերահսկել ընկերության բիզնես գործընթացները,
-
Պլանավորել, վերլուծել և բարելավել ընկերության ֆինանսական և բիզնես ցուցանիշները,
-
Ապահովել ընկերության ներքին քաղաքականության՝ օրենքին համապատասխանությունը,
-
Մասնակցել հիմնական որոշումների կայացման գործընթացներում՝ որպես գործադիր կառավարման թիմի անդամ,
-
Պահպանել բաց հաղորդակցային հարաբերություններ ղեկավար թիմի բոլոր անդամների հետ,
-
Կառավարել հաշվապահական, իրավական, հարկային, վերլուծական և դրամական գործառույթները,
-
Կառավարել ցանկացած երրորդ կողմ, որին փոխանցվել են հաշվապահական կամ ֆինանսական գործառույթները,
-
Վերահսկել ընկերության ներսում գործարքների մշակման համակարգերը,
-
Վերահսկել աշխատակիցների benefit-ային համակարգերը՝ հատուկ շեշտադրելով benefit-ների փաթեթի ծախսարդյունավետությունը,
-
Պատրաստել ֆինանսական հաշվետվություններ և ներկայացել տնօրինությանը։
Պահանջներ
-
Մագիստրոսի աստիճան ֆինանսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
-
Ավելի քան 5 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Ֆինանսական տնօրեն,
-
Կորպորատիվ ֆինանսական իրավունքի և ռիսկերի կառավարման պրակտիկայի գերազանց իմացություն,
-
Իրավական, աուդիտի, բիզնես պլանավորման, ռեսուրսների զարգացման և ռազմավարական գնահատման փորձ,
-
Տվյալների վերլուծության և կանխատեսման մեթոդների գերազանց իմացություն,
-
MS Office և ֆինանսական անհրաժեշտ ծրագրերի գերազանց տիրապետում (1C-ի իմացությունը կդիտվի առավելություն),
-
Խնդիրների ստրատեգիկ լուծման կարողություն,
-
Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ,
-
Հաղորդակցման գերազանց հմտություններ:
Հավելյալ նշումներ
Դուք հնարավորություն կունենաք
• միանալ կազմակերպության զարգացման և ընդլայնման կարևոր փուլում,
• աշխատել բազմապրոֆիլ ընկերությունում,
• լինել համակարգված աշխատանքային պրոցեսի մասնակից/ կերտող,