Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական տնօրեն

Էկոֆորմ ՍՊԸ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Production, Operations
Deadline:
4/2/2023
Job posting has expired

Նկարագրություն

<< Էկոֆորմ >> ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մինչև 50 տարեկան, բարձրագույն կրթությամբ ֆինանսական տնօրենի:

Պարտականություններ

  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրինությանը
  • Ֆինանսական հոսքերի և գործառնությունների վերահսկում
  • Ներքին և արտաքին ֆինանսական գործարքների համակարգում
  • Ֆինանսական և բիզնես վերլուծություններ
  • Բիզնես գործընթացների արդյունավետ կազմակերպում և վերահսկում,
  • Կազմակերպության ֆինանսական և բիզնես ցուցանիշների պլանավորում, վերլուծություն և բարելավում
  • Վերլուծել առանձին ստորաբաժանումների շահութաբերություն
  • Տալ մասնագիտական խորհրդատվություն ֆինանսական ցուցանիշների բարելավման նպատակով
  • Դրամական հոսքերի, կապիտալի և գործառնական ծախսերի վերահսկում
  • Աշխատանք բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ
  • Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում
  • Մասնակցել բոնուսների և աշխատավարձերի համակարգի մշակմանն ու հաջորդիվ իրականացմանը
  • Ղեկավարել հարկային հաշվետվությունների պատրաստման և հանձնման գործընթացը
  • Ղեկավարել ֆինանսական և հաշվապահական ստորաբաժանումները
  • Կազմել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները,
  • Իրականացնել ընկերությունների դրամական հոսքերի կանխատեսում և պլանավորում, նախորդ ժամանակահատվածներում պլանի կատարման գնահատում և վերլուծություն
  • Իրականացնել արտադրական գործընթացների մշակում, մոդիֆիկացիա և օպտիմալ գործընթացների ներդրում,
  • Մշակել ընկերության աշխատակիցների ներքին հաշվետվողականության համակարգը տվյալների հավքագրման և վերլուծության նպատակով,
  • Կատարել արտադրատեսակների ինքնարժեքի և վաճառքի գնի հաշվարկ,
  • Մշակել նոր նախագծեր, գնահատել դրանց ֆինանսական արդյունավետությունը, կազմել նախագծերի պրեզենտացիաներ:

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • ACCA որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Գործնական շփման էթիկա,
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետների պահպանելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • ՀԾ ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

երկուշաբթիից-շաբաթ, 9:00-18:00

Company օverview
address
Address
Արշակունյաց 127/17
address
Number of employees
51-150

«Էկոֆորմ» ՍՊԸ հիմնադրվել է 2016 թվականին և անցնելով շուկայի պայմաններից բխող ձևափոխումների միջով կարճ ժամանակահատվածում առևտրային կազմակերպությունից դարձել է հայկական շուկայում լայն ներկայացված առևտրաարտադրական դինամիկ զարգացող ընկերություն: Լինելով դիվերսիֆիկացված ընկերություն «Էկոֆորմ» ՍՊԸ -ն մեծ ճանաչում ունի պլաստիկ տարաների արտադրության, կենցաղային քիմիայի արտադրության և շինանյութի ներմուծման և վաճառքի ոլորտում: Ընկերության գլխավոր նպատակն է զարգացնել հայրենական արտադրությունը, խթանել աշխատատեղերի ավելացմանը և սպառողին ներկայանալ մշտապես բարձրորակ արտադրանքով:

1.Պլաստիկի արտադրություն

Ընկերության հիմնական արտադրական ոլորտներից է պլաստմասե նախակաղապարների, տարաների, խցանների, բռնակների արտադրությունը: Արտադրվում է PET.HDPE, LDPE, PP, ABS, PS հումքերից:

Հաճախորդներին ամբողջական ծառայություններ մատուցելու նպատակով, բացի բուն արտադրական գործընթացը, մենք առաջարկում ենք դիզայնի և նախագծման աշխատանքներ: Նշված մոտեցման շնորհիվ հնարավոր է դառնում գտնել փոխշահավետ և օպտիմալ լուծումներ: Մեր հաճախորդներին աջակցելու և բիզնեսին խթանելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել ներդրում կատարել մեր իսկ կողմից նախագծված և պատրաստված կաղապարնեի մեջ: Մենք կիսում ենք Ձեր հետ, Ձեր նախընտրած կաղապարի համար արված ծախսը, տալով հնարավորություն ունենալ նոր և տարբերվող տեսականի:

Ընկերության տեխնիկական հագեցվածության շնորհիվ, կարողանում ենք գոհացնել անգամ ամենախստապահանջ հաճախորդներին: Արտադրանքի իրացումը իրականացվում է արհեստավարժ թիմի միջոցով, որը մշտական կապի հանգույց է շուկայի և արտադրության միջև:

2.Կենցաղային քիմիայի արտադրություն

Ելնելով այն յուրահատկությունից, որ կենցաղային քիմիայի արտադրանքների հետ մարդիկ առնչվում են առօրյայում և շատ կարևոր է սպառողների վստահությունը, մեր ընկերության կողմից մշակվել, ներդրվել և գործարկվում է որակի հսկողության անհատական համակարգ: Կայուն որակ ապահովելու գրավականներից մեկը, բարձրորակ հումքի առկայությունն է, որը ապահովվում է ոլորտի առաջատարների հետ ունեցած համաձայնությունների շնորհիվ: Եվրոպական տեխնոլոգիաների և մեր բարձրակարգ մասնագետների աշխատանքի շնորհիվ, մեր ընկերության արտադրանքը շուկայում առաջատար է:

Արտադրանքի իրացումը կազմակերպվում է ընկերության վաճառքի թիմի միջոցով, որը օպերատիվ կերպով հավաքագրում, մշակում և ներկայացնում է շուկայի պահանջները:

See more

Spread the word! Share this job on social media