
Ֆինանսական մասնագետ
SAS FOOD COURT
Պարտականություններ
-
Գործընկերների կողմից և գործընկերներին դուրս գրվող հաշիվների, հաշիվ-ապրանքագրերի և տեղափոխման փաստաթղթերի ձևակերպում ծրագրային բազաներում
• Կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացների սինթետիկ հաշվառման իրականացում
• Աշխատավարձի հաշվարկի հետ կապված գործառույթների իրականացում
• Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ• Ապրանքանյութական պաշարների սինթետիկ հաշվառման վարում
• Ապահովվել ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը
• Սեգմենտավորել եկամտային և ծախսային հոդվածները
• Իրականացնել եկամտային և ծախսային հոդվածների դասակարգումը
• Օժանդակել ֆինանսական բաժնի գործառույթերի իրականացմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում,
- Հայկական ծրագրերի (ՀԾ հաշվապահ, ՀԾ ձեռնարկություն) գերազանց իմացություն,
- MS office –MS-excel լավ իմացություն,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
- Վերլուծական միտք,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Բարձր մրցակցային աշխատավարձով.
Բոլոր հետաքրքրված և որակավորված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները հետևյալ էլ. հասցեին
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: