Ֆինանսական կրտսեր վերլուծաբան ( պլանավորման գծով)
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պլանավորման և վերլուծությունների փորձառու, ինչպես նաև՝ պատասխանատու մենեջերի, ով կմիանա մեր թիմին, կիրականացնի 1С (ERP 8.3) ծրագրի ամբողջական և արդյունավետ վերահսկողություն, կապահովի ֆինանսական հաշվետվությունների ժամանակին և ճշգրիտ պատրաստում։
Պարտականություններ
- 1С (ERP 8.3) ծրագրի վերահսկողության իրականացում,
- ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- ֆինանսական տվյալների ճշգրտության և ամբողջականության ապահովում,
- հաշվապահական փաստաթղթերի և տվյալների ստուգում ու համակարգում,
- համագործակցություն ընկերության այլ ստորաբաժանումների հետ՝ աշխատանքային գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
Պահանջներ
- բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- ՀԾ հաշվապահական ծրագրի լավ իմացություն,
- MS Excel ծրագրի լավ իմացություն,
- 1С (ERP 8.3) ծրագրի հետ աշխատելու և դրա ամբողջական վերահսկողության ունակություն,
- ֆինանսական հաշվետվությունների կազմման հմտություն,
- վերլուծական մտածողություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
- թիմում և ինքնուրույն աշխատելու ունակություն։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։