
Ֆինանսական բաժնի օգնական
Sovrano
Նկարագրություն
Սովռանո ընկերությունը հրավիրում է սկսնակ մասնագետների՝ Ֆինանսական բաժնի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքների օժանդակում
- Ֆինանսական բաժնի փաստաթղթավորման և գործավարության ապահովում
- ՀԾ-ով բանկային քաղվածքների ձևակերպում
- Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում ՀԾ
- Կրեդիտորական պարտքերի վերահսկում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ տնտեսագիտական կամ մաթեմատիկական)
- Համակարգչային գիտելիքներ (MS Office-ի, մասնավորապես՝ Excel ծրագրի լավ իմացություն)
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու և թիմային աշխատանքը կազմակերպելու ունակություններ
- Սեղմ ժամկետներում աշխատելու, կազմակերպելու և որոշումներ կայացնելու, ինչպես նաև ինքնուրույն աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
5-օրյա աշխատանքային շաբաթ:
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:
Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը: