Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի մասնագետ

C and F Co LLC

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 4/28/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Job posting has expired

Նկարագրություն

«Սի Ընդ Էֆ» ընկերությունը փնտրում է իր ակտիվ, նպատակասլաց և պատասխանատու թիմակցին:

Միացիր մեր ջերմ ու դրական թիմին:

Պարտականություններ

  • Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ձևակերպում
  • Հաշվի մնացորդների և հարակից ֆինանսական գործունեության վերահսկում
  • Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
  • Ֆինանսական տնօրենի կողմից տրվող հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
  • Ռուսերենի գերազանց իմացություն
  • MS Office 1C, E-invoicing ծրագրերի իմացություն
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հասցե` Շարուրի 43

Company օverview
address
Address
ք. Երևան, Շարուրի 43
address
Number of employees
51-150

Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում:

See more

Spread the word! Share this job on social media