
Ֆինանսական բաժնի կրտսեր մասնագետ
C and F Co LLC
Նկարագրություն
«Սի Ընդ Էֆ» ընկերությունը փնտրում է իր ակտիվ, նպատակասլաց և պատասխանատու թիմակցին:
Պարտականություններ
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ձևակերպում,
- Հաշվի մնացորդների և հարակից ֆինանսական գործունեության վերահսկում,
- Ընկերության դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
- Ֆինանսական տնօրենի կողմից տրվող հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական, ֆինանսական կամ հարակից ոլորտներում,
- Ռուսերենի գերազանց իմացություն
- MS Office 1C, E-invoicing ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։
Հասցե` Շարուրի 43։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: