Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի կրտսեր աշխատակից

Carrefour Armenia

City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required
Industry: Accounting, Audit
Deadline:
6/17/2022
Job posting has expired

Նկարագրություն

Քարֆուր ընկերության ֆինանսական բաժինը ընդլայնվում է: Փնտրում ենք մոտիվացված, աշխատելու և սովորելու ձգտում ունեցող թիմակիցների:

Պարտականություններ

  • Հաշիվ-ապրանքագրերի կազմում, ֆինանսական պարտավորությունների կատարում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ստուգում, մատակարարների հետ կապի հաստատում՝ հնարավոր անճշտությունները վերացնելու նպատակով,
  • Կրեդիտորական պարտքերի մարում,
  • Համապատասխան աշխատանքային ֆայլերի լրացում և կազմում,
  • Հաշվապահական այլ գործառույթների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն, հաշվապահություն)
  • Համանման աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հայերենի գերացանզ, անգլերենի միջին մակարդակի իմացությունը ցանկալի է
  • Համակարգչային գրագիտություն՝ MS փաթեթի իմացություն
  • Սովորելու ձգտում
  • Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
  • Բարեվարքություն, դրական տրամադրվածություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը: Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան գրասենյակ

5օրյա գրաֆիկ, 09.00-18.00

Company օverview
address
Address
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Number of employees
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media