
Ֆինանսական բաժնի ղեկավար
Dragon Garden
Նկարագրություն
Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ֆինանսական բաժնի ղեկավարի:
Պարտականություններ
- Կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ,
- Իրականացնել ֆինանսական տվյալների համապարփակ վերլուծություն,
- Կազմել և վերլուծել բյուջեները և ներկայացնել հաստատման,
- Իրականացնել ֆինանսական վիճակի շարունակական մոնիթորինգ` ընթացիկ արդյունքների համեմատություն բյուջեի հետ,
- Մշակել և առաջարկել ֆինանսական ռազմավարություններ՝ արդյունավետությունը բարձրացնելու և եկամուտների հոսքերը մեծացնելու համար,
- Վերահսկել եկամուտները` ըստ տեսակների, և ծախսերը (աշխատավարձ, տնտեսական և այլ նյութական տեսակներ),
- Իրականացնել բանակցություններ գործընկեր բանկերի և գործընկերների հետ,
- Վարել գործընկերների հետ փոխհաշվարկները՝ հավաքագրել պարտքերը և իրականացնել վճարումները,
- Ղեկավարել և համակարգել ֆինանսական բաժնի աշխատանքը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության և հարակից ոլորտներում,
- 5 տարի և ավել աշխատանքային փորձ ֆինանսական բաժնի ղեկավարի հաստիքում,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,
- Բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,
- Համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն (MS Office, E-invoicing, TrioSoft և այլն ) , SmartRest, Iiko ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Ղեկավարման հմտություններ,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- Վերլուծական մտածողություն,
- HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը։
Dragon Garden ընտանեկան ռեստորանը բացվել է 2017-ի ամռանը և միանգամից դարձել ասիական խոհանոցի ամենահայտնի կենտրոններից մեկը Երևանում: Ռեստորանում մատուցվում են չինական, ճապոնական և թաիլանդական խոհանոցների ամենահայտնի և սիրված ուտեստները, իսկ ավանդական հոթ փոթը ՀՀ է բերել հենց Dragon Garden-ը: Զգացե՛ք Ասիայի շունչը Երևանի սրտում: