Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի ղեկավար

Dragon Garden

Industry: Accounting, Finance, Banking, Restaurants, Food Services
Deadline: 5/9/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

Dragon Garden ընտանեկան ռեստորանների ցանցը աշխատանքի է հրավիրում ֆինանսական բաժնի ղեկավարի:

Պարտականություններ

  • կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ,

  • իրականացնել ֆինանսական տվյալների համապարփակ վերլուծություն,

  • կազմել և վերլուծել բյուջեները և ներկայացնել հաստատման,

  • իրականացնել ֆինանսական վիճակի շարունակական մոնիթորինգ` ընթացիկ արդյունքների համեմատություն բյուջեի հետ,

  • մշակել և առաջարկել ֆինանսական ռազմավարություններ ՝ արդյունավետությունը բարձրացնելու և եկամուտների հոսքերը մեծացնելու համար,

  • վերահսկել եկամուտները` ըստ տեսակների, և ծախսերը (աշխատավարձ, տնտեսական և այլ նյութական տեսակներ),

  • իրականացնել բանակցություններ գործընկեր բանկերի և գործընկերների հետ,

  • վարել գործընկերների հետ փոխհաշվարկները՝ հավաքագրել պարտքերը և իրականացնել վճարումները,

  • ղեկավարել և համակարգել ֆինանսական բաժնի աշխատանքը։

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության և հարակից ոլորտներում,

  • 5 տարի և ավել աշխատանքային փորձ ֆինանսական բաժնի ղեկավարի հաստիքում,

  • ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում,

  • բիզնես գործընթացների կառավարման ընթացակարգերի իմացություն,

  • համակարգչային համապատասխան ծրագրերի իմացություն (MS Office, E-invoicing, TrioSoft և այլն ) , SmartRest ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • ղեկավարման հմտություններ

  • արդյունավետ հաղորդակցման հմտություններ,

  • վերլուծական մտածողություն,

  • HoReCa ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Դիմել կարող եք՝ ուղարկելով ինքնակենսագրականը վերը նշված էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը

Spread the word! Share this job on social media