
Ֆինանսական բաժնի աշխատակից (Սկսնակ)
C and F Co LLC
Նկարագրություն
Սի Ընդ Էֆ Քո ՍՊԸ-ն սպասում է իր ակտիվ, նպատակասլաց նոր թիմակցին:
Պարտականություններ
- Կատարել ֆինանսական վերլուծություններ,
- Կազմել և հանձնել ֆինանսական հաշվետվություններ,
- Կատարել ֆին. տնօրենի կողմից տրվող հանձնարարությունները:
Պահանջներ
- Սեռը՝ իգական,
- Տարիքը՝ մինչև 35 տարեկան,
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ, MS Office (մասնավորապես Excel ծրագրի իմացություն)
- Մասնագիտական աճի և զարգացման ձգտում, ինքնակատարելագործման և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն,
- Թիմում աշխատելու գերազանց կարողություն:
Հավելյալ նշումներ
1. Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,
2. Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
3. Աշխատավայրը՝ Չարբախ, Շարուրի փողոց:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: