Ֆինանսական բաժնի աշխատակից
C and F Co LLC
Նկարագրություն
«Սի Ընդ Էֆ» ընկերությունը փնտրում է իր ակտիվ, նպատակասլաց և պատասխանատու թիմակցին:
Պարտականություններ
-
Բանկային վճարումների մուտքագրում,
-
Հաշիվ-ապրանքագրերի, դրամային միջոցների մուտքի և ելքի, վերադարձի փաստաթղթերի շարժի նկատմամբ վերահսկողություն,
-
Բազաների ընթերցում/թարմացում,
- Դրամարկղային գործառնությունների վերահսկում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- MS Office փաթեթի լավ իմացություն (հատկապես MS Excel),
- ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի գործնական տիրապետում։
Հավելյալ նշումներ
Կդիտարկվեն միայն անգլերենով կամ ռուսերենով ուղարկված CV-ները։
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,
- Աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00,
- Հասցե՝ Շարուրի 43
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: