Get our free app. It won't take up space on your device

Ֆինանսական բաժնի աշխատակից

Առաբելլա Գլոբալ Ասսեթ Մենեջմենթ

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Banking, Finance
Deadline:
7/6/2025

Նկարագրություն

"Առաբելլա Գլոբալ Ասսեթ Մենեջմենթ" ՍՊ ընկերությունը, որը հանդիսանում է ներդրումային ընկերություն՝ գյուղատնտեսության, անշարժ գույքի վաճառքի և այլ բնագավառներում, փնտրում է պատասխանատու ֆինանսական բաժնի աշխատակցի՝ ով աշխատելու է վերը նշված բնագավառներում գործունեություն ծավալող ընկերությունների հաշվապահությունում։

Պարտականություններ

  • Ընկերությունների ամսեկան ֆինանսական հաշվետվությունների մուտքագրում ընկերության կողմից մշակված օնլայն հարթակ՝ համաձայն նախապես ՀԾ հաշվապահ ծրագիր մուտք արված ինֆորմացիայի,
  • Օնլայն հարթակի ֆինանսական հաշվետվություններում ծախսերի դասակարգում՝ համաձայն ընկերության ներքին կանոնակարգի,
  • Անհրաժեշտության դեպքում ընկերությունների համար ներքին այլ ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • Ընկերությունների փաստաթղթերի ներմուծում օնլայն հարթակ,
  • Գլխավոր հաշվապահի և ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  • 1-2 տարվա փորձ՝ որպես ֆինանսիստ/հաշվապահ,
  • Համակարգչային հմտություններ, Microsoft Word և Microsoft Excel ծրագրերի գերազանց իմացություն,
  • Անգլերենի իմացությունը կդիտվի առավելություն,
  • Թիմում աշխատելու կարողություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,

Աշխատավայրը՝ Երևան, Բաղրամյան փողոց։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media