Ֆինանսական առաջարկներ հաշվարկող և կազմող մասնագետ (մաթեմատիկական գիտելիքներով)
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է Ֆինանսական առաջարկներ հաշվարկող և կազմող մասնագետի (մաթեմատիկական գիտելիքներով)
Պարտականություններ
- Գնագոյացման հաշվարկների կազմում ՝ ապահովելով հաշվարկների ճշգրտությունն ու մրցունակությունը։
- Ֆինանսական առաջարկների կազմում և ներկայացում
- Շուկայի վերլուծություն՝ մրցունակ արժեքներ ստանալու նպատակով
- Ներքին շուկայում մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն
- Մատակարարների հետ բանակցությունների վարում
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
- Նախագծերի շահութաբերության հաշվետվությունների կազմում
- Տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության իրականացում
- Եկամուտների և ծախսերի վերլուծությունների կազմում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մաթեմատիկական գիտելիքներով ( ցանկալի է տեխնիկական, ինժեներական կամ տնտեսագիտական բնագավառներում)
- Աշխատանքային փորձ շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն
- MC Office ծրագրի գերազանց իմացություն
- Արդյունավետ պլանավորման հմտություններ
- Մաթեմատիկական գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Աշխատավայրի գտնվելու վայրն է Զովունի 1-ին փողոց (Դավիթաշեն վարչական շրջանից անմիջապես հետո, Զովունու սկզբնամաս)
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:
Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:
Մեր Ընկերությունը որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ: