Երթակարգավար
Երևանի Ավտոբուս
Նկարագրություն
«Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում երթակարգավարների՝ իգական և արական սեռի ներկայացուցիչների։
Պարտականություններ
-
Ավտոբուսների երթևեկության ընթացքի և սահմանված ժամանակացույցի վերահսկում։
-
Ավտոբուսների կանոնավոր և անխափան երթևեկության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում։
-
Վարորդների աշխատանքի համակարգում և նրանց հետ օպերատիվ կապի պահպանում։
-
Երթուղիներում առաջացած խնդիրներին և խափանումներին օպերատիվ արձագանքում։
-
Երթևեկության ժամանակացույցից շեղումների արձանագրում և համապատասխան միջոցառումների ձեռնարկում։
-
Անհրաժեշտ տեղեկատվության փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին։
-
Ծառայողական փաստաթղթերի և հաշվետվությունների կազմում ու վարում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն։
-
Համակարգչային գիտելիքներ (MS Office)։
-
Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
-
Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ։
-
Արագ կողմնորոշվելու և օպերատիվ որոշումներ կայացնելու ունակություն։
-
Թիմում աշխատելու կարողություն։
-
Տրանսպորտի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Բժշկական ապահովագրություն
- Կայուն աշխատանք ընկերական թիմում