Երաշխիքային սպասարկման մենեջեր
Կարկոմավտո
Նկարագրություն
ԿԱՐԿՈՄԱՎՏՈ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կազմակերպված Երաշխիքային մենեջերի, որը կկազմակերպի և կհամակարգի երաշխիքային սպասարկման գործընթացները՝ ապահովելով հաճախորդների բարձրակարգ սպասարկում ու արդյունավետ համագործակցություն գործընկերների հետ։
Պարտականություններ
-
Ընդունել և մշակել երաշխիքային դիմումները
-
Հետևել երաշխիքային դեպքերի ընթացքին և ժամկետներին
-
Համագործակցել սպասարկման կենտրոնների, մատակարարների և այլ գործընկերների հետ
-
Կազմել հաշվետվություններ և վարել անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
-
Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին երաշխիքային պայմանների վերաբերյալ
-
Ապահովել հաճախորդների հարցումների ժամանակին և արդյունավետ լուծումը
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ավտոոլորոտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Հայերենի գերազանց, և ռուսերենի լավ իմացություն։ Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային ծրագրերի (MS Office) լավ իմացություն
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Կազմակերպչական կարողություններ և պատասխանատվության բարձր զգացում
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ Subject դաշտում նշելով «Երաշխիքային սպասարկման մենեջեր»։
«Կարկոմավտո»-ն Ուլյանովսկի ավտոմոբիլային գործարանի միակ և բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Ավելի քան մեկ տասնամյակ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք հանրահայտ UAZ մեքենաների ողջ տեսականին, որոնք հայտնի են իրենց հուսալիությամբ և երկարակեցությամբ։