Երաշխիքային սպասարկման մասնագետ
Ador
Նկարագրություն
Ադոռ ընկերությունը փնտրում է երաշխիքի բաժնի սպասարկման մասնագետի։
Պարտականություններ՝
- Ընկերության արտադրամասում և արտադրամասից դուրս` առաքման հասցեում, իրականացնել պատրաստի արտադրանքի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, շտկում, ներկում և շուշաթղթում,
- Անհրաժեշտության դեպքում կատարել պատրաստի արտադրանքի տեղափոխություն ընկերության ավտոմեքենայով, պարտականությունների սահմանում իրականացնել առաջացած այլ խնդիրների շտկում,
- Տեղադրված դռների տարատեսակ կարգավորումներ,
- Տիրապետել դռների կառուցվածքին և տեղադրման գործընթացին,
- Իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ:
Պահանջներ՝
- Միջին մասնագիտական կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային ծրագրերի (MS Office, Excel, CRM համակարգեր) իմացություն
- Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է)
- Տեխնիկական սարքավորումների կամ ապրանքների վերաբերյալ բազային գիտելիքներ
- Փաստաթղթերի և հաշվետվությունների վարման հմտություններ
«Ադոռ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերի 8-ին: Ընկերությունը հիմնադրման օրվանից մինչ այսօր զբաղվում է պրեմիում կարգի մուտքի և միջսենյակային դռների արտադրությամբ և վաճառքով: Մուտք գործելով շուկա Ադոռը առաջին իսկ օրերից տրամադրում է դիզայներական, մշտապես թարմացվող հարուստ տեսականի և ձգտում է կատարելագործելով որակային հատկանիշները բավարարել ամենանրբաճաշակ հաճախորդներին:
Ադոռ ընկերության առաքելությունն է`
Բարելավել մարդկանց կյանքը` ստեղծելով ներդաշնակություն և հարմարավետություն:
Տեսլականը`
Արտադրել մուտքի և միջսենյակային բարձրակարգ դռներ անհատ և կորպորատիվ հաճախորդների համար, առաջարկելով տեխնիկական և դիզայներական լուծումների լայն հնարավորություն:
Տրամադրել ծառայությունների ամբողջական շրջանակ` չափագրումից տեղադրում: