
Եռակցման տեխնիկ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Եռակցման տեխնիկ, ով իրականացնելու է օպտիկայի եռակցում և առկա խնդիրների վերացում։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Պարտականություններ
- Իրականացնել օպտիկամանրաթելային ցանցերի կառուցման, պահպանման և վերանորոգման աշխատանքներ,
- Կատարել օպտիկամանրաթելային եռակցման աշխատանքներ, ներառյալ եռակցում, միակցիչների տեղադրում,
- Կատարել օպտիկամանրաթելային միացումների սովորական թեստեր, ներառյալ միացման կորստի չափում, OTDR թեստ և տեսողական ստուգում,
- Բացահայտել ցանկացած թերի կամ անորակ զոդում կամ միացում,
- Իրականացնել օգտագործված նյութերի ճշգրիտ հաշվետվություն։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ ցանցերի մոնտաժման ոլորտում,
- Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
- Բարձրության վրա աշխատելու կարողություն (մինչև 9 մ),
- Պարտաճանաչ և պատասխանատու մոտեցում։
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։