
Ընտանեկան վարորդ-օգնական
Arzni poultry farm
Նկարագրություն
Անհրաժեշտ է ընտանեկան վարորդ-օգնական։
Պարտականություններ
- Վարել ընտանեկան մեքենա։
- Հետևել մեքենայի մաքրությանը և սարքինությանը։
- Կատարել ընտանիքի կողմից տրված առաջադրանքները։
Պահանջներ
- B կարգի վարորդական իրավունքի առկայություն:
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
- Պատասխանատվության զգացում և ճշտապահություն։
Հավելյալ նշումներ
Աշխատաժամանակը նորմավորված չէ։ Անհրաժեշտ է, որ թեկնածուն լինի Կոտայքի մարզից կամ Երևանից: Հետաքրքրված անձիք կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական կամ նամակի միջոցով։
«Արզնի տոհմային տնտեսությունը» հիմնադրվել է 1997 թվականին Մարատ Ջանվելյանի կողմից, և նրա ժառանգները մինչ օրս շարունակում են զարգացնել երկրի տնտեսությունը ⠀ Փետրվարի 5-ին ընկերությունը նշեց գերժամանակակից սարքավորումներով հագեցած թռչնանոցի բացումը, իսկ մոտ ապագայում կբացվի ևս երեքը: ⠀ Թռչնաֆաբրիկան աշխատում է գերմանական արտադրության Hellmann մակնիշի հոսքագծերով:👌🏼 ⠀ Որակյալ համակարգերի շնորհիվ Արզնի թռչնաֆաբրիկայում ջուրը ֆիլտրվում է 9 անգամ, կերի կորուստ չի լինում, և բոլոր աշխատանքներն իրականացվում են մեծ ռեսուրսախնայողությամբ, ինչի շնորհիվ ձվի ինքնարժեքը նվազում է: ⠀ Շատ շուտով Արզնի թռչնաֆաբրիկայի նորամուծությունների շնորհիվ թռչնանոցից մինչև խանութի ցուցափեղկին հայտնվելու շղթայում հավկիթին ձեռքով հպումն անգամ կբացառվի: 😌 ⠀