Ընթացագործ(խադավիկ)
Glasswork
Նկարագրություն
Կատարում է մեքենաների վերանորոգում, կանխարգելիչ և ուղղիչ սպասարկում։
Պարտականություններ
- Կատարում է մեքենաների կանխարգելիչ սպասարկման և վերանորոգման աշխատանքներ սահմանված ժամկետներում
- Ստուգում է մեքենաների սարքինությունը նախքան մեքենայի երթուղի դուրս գալը
- Իրականացնում է պլանային տեխսպասարկում, վերահսկում է Ընկերության ավտոմեքենաների տեխնիկական վիճակը
- Մեքենայի անսարքության կամ խնդիրների հայտնաբերման դեպքում հայտնում է անմիջական ղեկավարին
- Եթե կազմակերպության մեքենան գտնվում է մայրաքաղաքից դուրս և անհրաժեշտություն կա վերանորոգման աշխատանքներ իրականացնել, մասնագետը մեկնում է մարզեր մեքնաների խնդիրները տեղում հասկանալու և լուծելու համար
- Հետևում է կազմակերպության աշխատանքի անվտանգության կանոնները։
Պահանջներ
- Համապատասխան ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ
- Ֆորդ Տրանզիտ, Սպրինտեր, Վարիո, Օպել մակնիշների մեքենաների վերանորոգման փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու կարողություն
- B, C կարգի վարորդական իրավունքի վկայական
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ, 09։00-18։00։
- Աշխատանքի վայրը՝ Ջրվեժ, Թևոսյան 13/11
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։