
Ընթացագործ
Veolia Djur CJSC
Նկարագրություն
Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է աշխատակցի իր ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Իրականացնել տրանսպորտային միջոցների ախտորոշիչ և կանխարգելիչ զննում, թերությունների հայտնաբերում;
- Ապամոնտաժելուց հետո մշակել մասերը, անհրաժեշտության դեպքում նորոգել;
- Կատարել տրանսպորտային միջոցների բաղադրիչների և մեխանիզմների ապամոնտաժման, վերանորոգման և հավաքման աշխատանքներ՝ արտադրողի տեխնիկական պայմաններին և աշխատանքի կազմակերպման այլ ուղեցույցներին համապատասխան;
- Կատարել պահեստամասերի, ագրեգատների և սարքավորումների տեղադրման, կարգաբերման և փոխարինման աշխատանքներ;
- Վերացնել ախտորոշման ընթացքում հայտնաբերված թերությունները և անսարքությունները;
- Հետևել աշխատանքի պաշտպանության, անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և հակահրդեհային պաշտպանության կանոնների պահպանմանը:
Պահանջներ
- Սարքավորումների վերանորոգման, սպասարկման և պահպանման կանոնների իմացություն
- Մեքենաների ներքին կառուցվածքի, շահագործման սկզբունքների մասին գիտելիքներ
- Մեքենաների տեխնիկական բնութագրերի, սարքերի, մեխանիզմների և ագրեգատների նշանակության և սպասարկման գիտելիքներ
- Անսարքությունների հայտնաբերման և արագ վերացման մեթոդների իմացություն
- Կարգապահության և բարձր պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/CV ստորև նշված էլեկտրոնային հասցեին` վերնագրի դաշտում պարտադիր նշելով պաշտոնը՝ Ընթացագործ : Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: