Էներգետիկ
X-Group
Նկարագրություն
Աշխատանքի է հրավիրվում փորձառու էներգետիկ։
Պարտականություններ
- Արտադրական պրոցեսների անխափան էլեկտրամատակարարման ապահովում
- էլեկտրամոնտաժման աշխատանքների կազմակերպում և իրականացում
- Էլեկտրասարքավորումների սպասարկում և վերահսկում
- Բարձրավոլտ ենթակայանում փոխանջատումների կատարում և ենթակայանի սպասարկում
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (IV կարգի որակավորման վկայականի առկայություն)
- Բարձր լարման ենթակայանում աշխատանքներ կատարելու ունակություն / թույլտվություն
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: