
Ընդունարանի աշխատակից (Receptionist)
Cartez Hotel
Նկարագրություն
Զաքյան 5ա հասցեում գտնվող մեր հյուրանոցը փնտրում է հոգատար, պատասխանատու և բարեկիրթ անձանց՝ ընդունարանի աշխատակցի պարտականությունները իրականացնելու համար։
Պարտականություններ
- Հյուրերի ընդունում, գրանցում և դուրս գրում (Check-in / Check-out),
- Հյուրանոցային ամրագրումների կառավարում (հեռախոսով, էլ․ փոստով և առցանց),
- Հյուրերի հարցումների և խնդիրների արագ և բարեկիրթ լուծում,
- Ընդունարանի տարածքի մաքրության և կազմակերպվածության ապահովում։
Պահանջներ
- Ռուսերենի և անգլերենի ազատ կամ լավ մակարդակի իմացություն (խոսակցական և գրավոր),
- Բարձր մակարդակի հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն,
- Պարտաճանաչություն, պատասխանատվության զգացում և մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու կարողություն,
- Նախընտրելի է փորձ՝ հյուրընկալության կամ հաճախորդների սպասարկման ոլորտում։
Հավելյալ նշումներ
🕘Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 11 ժամ
Առավոտյան հերթափոխ՝ 09:00 – 20:00
📆Աշխատանքային օրերը սահմանվում են համաձայնության հիման վրա՝ ամսական գրաֆիկով։
💰 Օրավարձը՝ 8,000 դրամ, վճարումը՝ երկու մասով։