Ընդունարանի աշխատակից, SCANIA
Auto Gallery
Նկարագրություն
Մենք փնտրում ենք բարեհամբույր, կազմակերպված և պատասխանատու ընդունարանի աշխատակցի, ով կլինի ընկերության առաջին կապող օղակը հաճախորդների և գործընկերների հետ։
Պարտականություններ
- Դիմավորել ավտոսրահ այցելող հաճախորդներին և գործընկերներին
- Պատասխանել հեռախոսազանգերին և ուղղորդել համապատասխան բաժիններին
- Տրամադրել նախնական տեղեկատվություն ընկերության ծառայությունների և ավտոմեքենաների վերաբերյալ
- Կազմակերպել հանդիպումներ և վարել այցելությունների գրանցումները
- Համակարգել մուտքային և ելքային նամակագրությունը
- Աջակցել վաճառքի և ադմինիստրատիվ թիմերի առօրյա աշխատանքներին
- Ապահովել ընդունարանի և սպասասրահի կոկիկ ու ներկայացուցչական տեսքը
- Կատարել ղեկավարության կողմից տրված ադմինիստրատիվ հանձնարարությունները
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Գերազանց հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ
- Համակարգչային գիտելիքներ (MS Office)
- Կազմակերպվածություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի կարողություն
Ներկայացնելով նոր սերնդի էլեկտրական մեքենաներ ու տեխնոլոգիաներ՝ Auto Gallery-ն հանդիսանում է IM Motors, SAIC Maxus, CATL և SCANIA ապրանքանիշերի բացառիկ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։